Բարի գալուստ Vetapteka.am

Անհատ Ձեռնարկատեր Կարապետ Հարությունյանը իր գործունեությունը սկսել է 2003 թվականից:
Գործունեության տեսակը` ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ:
Հիմնադրված ձեռնարկությունը, ի սկզբանե, իր առաջ նպատակ ուներ դրված` ժամանակակից աշխատելաոճի, նորամուծությունների, ճկուն գնային քաղաքականության իր օրինակով, բարեփոխումներ մտցնել, նույն դաշտում գործող, մյուս տնտեսվարող սուբյեկտների գործելաոճում:
Ներկայումս ձեռնարկությունը զբաղվում է անասնաբուժական դեղորայքի, կենսապատրաստուկների, ախտահանիչների, վիրաբուժական գործիքների, սարքավորումների, մասնագիտական գրականության, վիտամինահանքային միացությունների, կերային հավելումների, կերերի, կենդանիների խնամքի պարագաների, լաբորատոր սարքավորումների և ապակեղենի մանրամեծածախ առևտրով:
Իրականացվում է բարձրակարգ մասնագիտական խորհրդատվություն, յուրաքանչյուր հաճախորդ կազմակերպության, ֆերմերի ցուցաբերվում է անհատական մոտեցում, գործում է ճկուն գնային քաղաքականություն:
Արդի շուկայում առաջարկելով անհամեմատ մատչելի ապրանքատեսակներ և լայն տեսականի, ձեռնարկությունը իր ուրույն տեղն ունի տեղական արտադրանքի օրեցօր զարգացման և որակի բարձրացման գործում:
Ձեռնարկությունը համագործակցում է Հայաստանում գործող մի շարք անասնաբուժական դեղատների հետ, որոնք հանդիսանալով անկախ տնտեսվարող սուբյեկտներ, գործելով առանձին, բայց նույն աշխատանքային ձևաչափում և տրամաբանությամբ, ակամայից կարծես ստեղծել են դեղատների ցանց: